Ինչպես Դառնալ Քրիստոնյա

Արդ՞յոք քրիստոնյա ծնվում են, թե քրիստոնյա դառնում են:


Այս հարցը իրապես լուսաբանության կարիք ունի:

Հենց սկզբից հստակորեն ասենք, որ ըստ Աստվածաշնչի՛ որը Աստծո ճշմարիտ եւ անսխալական

խոսքն է, մարդը քրիստոնյա չի ծնվում, ինչպես այսօր շատեր հավատում են:


Ի՞նչ է նշանակում քրիստոնյա լինել:


Քրիստոնյա լինել նշանակում է Քրիստոսինը լինել, Քրիստոսին պատկանել:

Քրիստոսը իրենց կյանքի Տեր ու Փրկիչը ընդունել եվ դավանել:

Շատ մեծ տարբերություն կա անվանական եվ ճշմարիտ քրիստոնյաների միջեվ:

2 Տիմ. 2:5ում գրված է, որ քրիստոնյա ծնվածները նրանք չեն ովքեր աստվածպաշտության

կերպարանքը ունեն բայց նրա զորությունը ուրացած են կամ ինչպես գրված է Եսայի մարգարեության

29:13ում եվ մարկ.7:6ում «Այս ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպաշտեն բայց իրենց սիրտը հեռացած ու

զատված է Ինձմե»: Իսկ ովքեր են ճշմարիտ քրիստոնյանեէրը Հովհ.12:13ում գրված է:

Անոնք որ զինք ընդունեցին անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ ըլլալ որոնք կհավատան Իր

անվանը, որոնք ոչ արյունե եվ ոչ մարմնի կամքե, ոչ ալ մարդու կամքե, հապա Ասդուծմե ծնան»:

Այնպես որ մարդը քրիստոնյա չի ծնվում այլ քրիստոնյա դառնում է իր ազատ կամքով եվ իր որոշմամբ:

Թեեվ քրիստոնեության պատգամը ընդհանրական է սակայն ներշնչումը անհատական է:

Ոչ քրիստոնյա ընտանիքում ծնվելդ ոչ որեվե ձեվ կամ արարողություն լինի այն մատաղ թե մանկամկրտություն...

ոչ քո մեծ հայրը կամ հայրդ քահանա սարկավագ կամ որեվե բարձրաստիճան կղերական լինելը եվ ոչ էլ որեվե բարի

գործ, խաչ կրելդ կամ խաչակնքելդ քեզ չեն կարող քրիստոնյա դարձնել:

Քրիստոնյա դառնալու համար պետք է ի նկատի ունենալ այս ճշմարտությունները

առաջին հերթին գիտակցես, որ մարդը՝ մեղավոր է եվ ժառանգելով Ադամական մեղքը:

գիտակցաբար Աստծո առջեւ գաս խոստովանությամբ եվ աղոթքով, եվ Ասված հավատարիմ է,

որ պիիտ թողություն տա քեզ քո բոլոր մեղքերից:

Ա. Հովհ.1:6-10 եւ ամենակարեւորը ընդունես Տեր Հիսուս Քրիստոսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ:

Այս անելով դու վերստին ծնունդ կունենաս ինչպես գրված է Հովհ. ավետարանի 3րդ գլխում,

եվ Քրիստոս իր խոստման համաձայն իր Սուրբ Հոգով քո մեջ պիտի բնակի ու պիտի դառնաս

վերստին ծնված քրիստոնյա: