… Հելոուին, սարսափների տոն։ Բրիտանական կղզու, Իռլանդիայի և ներկայիս Ֆրանսիայի մի մասի նախկին բնակիչները` կելտերը, շատ էին սիրում իրենց տոներից ամենագլխավորը` տարեմուտի տոնը, որ կոչվում էր Սամայն։ Տոնի օրը, որ համընկնում էր հոկտեմբերի ավարտին և նոյեմբերի սկզբին (հիմնականում` հոկտ. 31-նոյ. 1)։ Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների` կելտ քրմերի խարույկից։ Խորհրդավոր համարվող այս գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, թե այդ գիշեր գրեթե վերանում է մարդկանց և նրանց հանդեպ բացասաբար տրամադրված «սիդ կոչվող վհուկների միջև առկա վարագույրը, ինչի արդյունքում իբր սիդերը ներխուժում էին կելտական քաղաքներ, իսկ մարդիկ անակնկալ կորչում էին` հայտնվելով սիդերի աշխարհում։ Բրիտանիայի և իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը թեև հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ ու սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ։
Սատանայապաշտական այս տոնը ձևավորում է ենթագիտակցություն, որ չարին պետք է հատուկ օր տալ, հաշտվել նրա հետ և նույնիսկ համագործակցել: ։ Իսկ կախարդների, վամպիրների տարբեր դիմակներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ ԱՄՆ-ում այս տոնին շատ ակտիվորեն են պատրաստվում։ Ամերիկացիներն այն նաև անվանում են «Դդումի տոն»։ Դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր հատկանիշն է։ Այս օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում ու համտեսում:Ցավոք ..Տարիների ընդացքում ՝սատանայի համար այդ օրը մարդիկ են սպանում:Մի քանի սպանություններ ներկայացնում ենք ստորեվ՝տեսանյութի մեջ:
Ժամանակ առ ժամանակ մենք՝ քրիստոնյաներս, մոռանում ենք, որ քրիստոնյա ենք և վերադառնում ենք մեր հեթանոսական արմատներին: Բավական չէ, որ նշում ենք մեր՝ հայկական հեթանոսական տոները, այժմ էլ սկսել ենք տոնել այլազգի օտարածին տոներ, ինչպիսին, օրինակ, Հելլոուինն է:
Այսօր հայ երիտասարդների մեծ մասն ավելի հաճույքով նշում է հենց այս «տոնը», քան Սուրբ Ծնունդը: Ի՞նչն է ստիպում նրանց այդ Հելլոուինի գիշերը նմանվել հրեշների, մարդասպանների և այլ սարսափազդու կերպարների: Չէ՞ որ Հիսուսը եկավ և ազատեց մեզ ամեն չարիքից, ազատեց չար ազդեցություններից, իսկ մենք այդ ամենը մի կողմ դրած՝ տարվում ենք անիմաստ անաստվածային բաներով:
Հեթանոսներն այդ օրը խարույկներ էին վառում և սեղանի վրա թողնում էին հյուրասիրություն մահացած ազգականների համար, ովքեր իբր գալիս էին հայրենի տուն: Տանտիրուհիները երեք օր հատակը չէին ավլում, որպեսզի չանհանգստացնեին ոգիներին: Այս դիվային տոնը այժմ նշում են այսպես` հագնում են սարսափելի անճոռնի հագուստներ և դիմակներ, թակելով մարդկանց դռները, պահանջում քաղցրավենիք, իսկ չտալու դեպքում վախեցնում են:
Ու ամենավատն այն է, որ քրիստոնյա ժողովրդի մեջ կան իբր թե ԶԱՐԳԱՑԱԾՆԵՐ, որոնք մեծ ուրախությամբ տոնում են վախ, չարություն խորհրդանշող հեթանոսական այս անհեթեթ տոնը, մինչդեռ մեր քրիստոնեական տոներից գաղափար անգամ չունեն:
Հարց է առաջանում. սիրելի՛ քրիստոնյաներ, մի՞թե դարերով արյուն ենք թափել՝ հեթանոսության դեմ պայքարելով, որ այսօր այդքան հեշտությամբ տարվա մեկ օրը հռչակեք Եվրոպայից եկած հեթանոսության, չար ոգիների տոն, և նույնիսկ նշե՞ք այն… Օր, որը մանկությունից երեխայի մեջ ձևավորում է ենթագիտակցություն, որ չարին պետք է հատուկ օր տալ, հաշտվել նրա հետ և նույնիսկ համագործակցել, նրա դեմ համառ պայքարելու փոխարեն: Այսինքն` մերժում եք այն, ինչը սովորեցնում է Աստվածաշո՞ւնչը… Ոմանք կարող են ասել` ուղղակի առիթ է ուրախանալու: Սիրելի՛ քրիստոնյա, մեկ օր Բարին մերժելն ու Չարով ուրախանալը քեզ համար կարող է երկար օրեր առանց Աստծո պաշտպանության ապրել արժենա: Ու խնդիրն այն չէ, որ Աստված քեզ կթողնի, պարզապես դու Նրան մերժած կլինես, և երբ ինչ-որ բան պատահի, կհարցնես՝ ինչու՞ այսպես եղավ, մինչդեռ պատասխանն ավելի քան պարզ է: Մեկ օրվա ուրախության համար դու մերժել ես Աստծուն և հեռացրել Նրան քեզանից, մինչդեռ քո կյանքում ազատորեն կարող է գործել նա, ում մեծ ուրախությամբ ու շուքով հրավիրել ես քո կյանք: Պետք չէ, որ դա քեզ հետ պատահի, հետո հասկանաս, որ անտեսանելի աշխարհն ավելի իրական է քան դու էիր կարծում:Եթե Հելլոուինի զգեստներ պատրաստելու վրա ժամեր կորցնելու փոխարեն գոնե մի քանի րոպե տրամադրեինք Աստվածաշունչը բացելուն ու «մեկ-երկու խոսք» կարդալուն, ապա կիմանայինք, թե որքան վատ կարող են նման «տոներն» անդրադառնալ մեր և մեր երեխաների վրա: Երբեմն մոռանում ենք, որ փոքրիկ երեխաները մեզանից սովորում ու ընդօրինակում են: Արդյոք մտածո՞ւմ ենք, որ, ընտանեկան և ընկերական ջերմ հավաքների փոխարեն, նրանց մեջ տպավորվում են սարսափազդու կերպարները: Իսկ ի՞նչ պետք է այդ կերպարները սերմանեն անգիտակից երեխայի մեջ. վախ, ագրեսիա, վատ մտքեր, իսկ այդ մտքերն էլ՝ հետագայում վատ քայլեր:
Ժամանակն է «մաքրել» մեր կյանքն անիմաստ ու սին բաներից, և լցնել այն իրական արժեքներով:
Գնահատե՛նք այն ամենն, ինչ ձեռք բերեցինք Հիսուսի շնորհիվ: Այս աշխարհում ամեն բան չէ, որ բարի է մեզ համար. եկե՛ք տարբերենք բարին չարից, իսկ լավը՝ վատից:
Մնա՛ քրիստոնյա, և մի նշի՛ր մեր կյանքում Հիսուս Քրիստոսի իբր թե պարտություն խորհրդանշող այդ սատանայապաշտական տոնը, քանզի Հիսուս Քրիստոսը հաղթել է Սատանային ու մահին, և ինձ ու քեզ պարգևել կյանք, որպեսզի ապրենք և միշտ գիտակցորեն պայքարենք հելոուինների և մնացյալ չար գայթակղությունների դեմ: Պե՛տք չէ չարի մեջ բարին փնտրել` ինքնախաբեությամբ տարված…