Հայտնության
301 N. Isabel St.
Glendale CA 91206
Պաշտամունքի օրեր՝
Կիրակի 11:00am
Չորեքշաբթի 7:30pm
Հայտնություն Հաղորդաշարի Հավատամքը ...
Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը՝ Հին ու Նոր Կտակարանի 66 գրքերը, Աստծո Խոսքն է: Այն անսխալական ու անթերի է եւ ճիշտ ուսուցում է տալիս իր ընդգրկած բոլոր հարցերի շուրջ:
Մենք հավատում ենք երրորդությանը՝ Հայր Աստծուն, Որդի Աստծուն եւ Սուրբ Հոգի Աստծուն, որ էությամբ մեկ է, բայց ներկայանում է երեք առանձին անձերով:
Մենք հավատում ենք, որ Աստված է ստեղծել աշխարհը, բոլոր կենդանությունը՝ ներառյալ մարդկանց:
Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսի լիարժեք աստվածությանը, Նրա կուսական ծննդին, Նրա անմեղ կյանքին, Նրա հրաշքներին, խաչի վրա Նրա քավչարար մահվանը, Նրա մարմնով հարությանը, Նրա համբառնալուն ու Աստծո աջ կողմը բազմելուն, ինչպես նաեւ ապագայում Նրա անձնական, տեսանելի վերադարձին երկիր:
Մենք հավատում ենք, որ Աստված մեր նախահայրերին ստեղծեց բարի, բայց նրանք ընկան մեղքի եւ անհնազանդության մեջ՝ մեղք ու դատապարտություն բերելով բոլոր մարդկային ցեղին:
Մենք հավատում ենք, որ Աստծո դատաստանից մեր փրկությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հավատքով ընդունում ես, որ Տեր Հիսուսը անձամբ քեզ համար մեռավ խաչի վրա: Մենք փրկություն ենք ստանում, երբ հավատում ենք Տեր Հիսուսին եւ լիովին վստահում ենք Իր քավչարար զոհին ու արյանը:
Մենք հավատում ենք նոր ծննդին (վերստին ծննդին), որը տեղի է ունենում Սուրբ Հոգու բարի կանչով ըստ Աստծո ողորմած ընտրության: Վերստին ծնունդը տեղի է ունենում, երբ հավատում ենք, որ Քրիստոսը մեր Փրկիչն է, եւ վերստին ծնունդը մեզ պարգեւում է նոր (հոգեւոր) կյանք եւ հավիտենական կյանք:
Հետեւաբար փրկությունը միայն շնորհքով է, միայն հաւատքով է, միայն Քրիստոսով է:
Մենք հավատում ենք, որ Ավետարանը Աստվածաշնչի եւ եկեղեցու հիմնական պատգամն է: Դա Աստծո ավետումն է Իր դատաստանից փրկվելու վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ դա պետք է քարոզվի բոլոր մարդկանց:
Մենք հավատում ենք, որ նա, ով իր փրկության համար իրապես վստահում է Քրիստոսի կատարած գործին, ապա ստանում է հավիտենական կյանք եւ հավիտենապես ապահով է: Այսինքն, այն անձը, որ իրապես վերստին ծնվել է, չի կարող կորցնել Աստծո տված փրկությունը:
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր հոգեւոր քրիստոնյա ստանում է Սուրբ Հոգու պարգեւը այս վերածնման պահին: Սուրբ Հոգին հանդիմանում է, վերածնում է, սրբացնում է եւ պարգեւներ է տալիս հավատացյալին՝ Քրիստոսին ծառայելու համար:
Մենք հավատում ենք, որ Սատանան իրական է եւ ունի չար ուժերի մի բանակ, որոնք կոչվում են դեւեր եւ օգնում են նրան՝ մարդկանց կյանքերը կործանել եւ նրանց Աստծուց հեռացնել:
Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը սովորեցնում է, թե հավատացյալը մեռնելիս անմիջապես տեղափոխվում է երկինք՝ Քրիստոսի ներկայության մեջ: Անհավատը անմիջապես տեղափոխվում է հանդերձյալ աշխարհ եւ վերջին դատաստանի ժամանակ պիտի դատապարտվի Աստծուց հավիտենական բաժանման (Դժոխքի):
Մենք հավատում ենք, որ Քրիստոսը հաստատեց երկու արարողակարգ: Մկրտությունը կատարվում է, երբ մարդը հաստատաբար ընդունում է Քրիստոսի հավատքը: Մենք հավատում ենք, որ սուրբ հաղորդությունը հավատացյալների համար է, եւ դրա նպատակն է, որ հիշենք ու պատմենք Տիրոջ փրկարար գործը:
Մենք հավատում ենք, որ Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է «նախանեղության» եւ «նախահազարամյա» շրջանում: Այսինքն նախքան մեծ նեղության սկիզբը՝ եկեղեցին պիտի կանչվի երկինք՝ Քրիստոսի հետ լինելու, ապա Նրա հետ միասին պիտի վերադառնա՝ յոթ տարի նեղությունից հետո երկրի վրա թագավորելու 1000-ամյա թագավորության ընթացքում: